Sauber-ում նամակ են գրել Սանտա-ԿլաուսինSauber-ում նամակ են գրել Սանտա-Կլաուսին

Sauber-ում նամակ են գրել Սանտա-Կլաուսին

24.12.15 10:31
Sauber-ում նամակ են գրել Սանտա-Կլաուսին

F1-ի Sauber թիմը միշտ էլ պնդել է մրցաձևում հավասարություն ու արդարություն լինելու անհրաժեշտության հարցում, ու այս անգամ էլ ընտրել է բավական անսովոր, սակայն` տարվա այս ժամանակահատվածի համար բավական հետաքրքիր ու տրամաբանական մի տարբերակ`ուշադրությունը առաջնության ակտուալ խնդիրներին դարձնելու:

Կաթոլիկ սուբ ծննդյան նախօրեին թիմն իր պաշտոնական կայքում ոչ ավել-ոչ պակաս` նամակ է հրապարակել Սանտա-Կլաուսին: Ինչպես իրենք են նշել` անլուրջ նամակ լուրջ ցնակություններով:

«Սիրելի Սանտա, շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Հավանաբար տարվա այժամանակահատվածում դու էլֆերի հետ շատ աշխատանք ունես անելու, չէ՞ որ պետք է միլիոնավոր երազանքներ իրականացնել: Մենք հույս ունենք, որ որևէ մեկը կհոգա նաև ձեր ցանկությունները:

Մենք լիարժեք վստահ չենք, որ դուք Հյուսիսային բևեռում հեռուստացույց կամ ինտերնետ ունեք, բայց ամեն դեպքում դուք, հավանաբար, լսել եք Ֆորմուլա 1-ի մասին, որը ավտոսպորտի գագաթնակետն է համարվում... կամ, համենայն դեպս, տասնամյակների ընթացքում եղել այն: Այժմ գլխավոր ուժը գումարն է` հենց դրանցից է կախված արդյունավետությունը, հետևաբար` թիմի հաջողությունը: Իսկ մենք կարծում ենք, որ ամենակարևոր գործոնը պիտի լինեն ոչ թե փողերն, այլ` ավելի շուտ, աշխատակիցների կրեատիվությունը, տաղանդն ու նպատակասլացությունը:

Ձեր էլֆերն ամենագեղեցիկ նվերներն են պատրաստում, քանի որ նրանք ստեղծագործ ու տաղանդավոր արարածներ են, այնպես չէ՞: Դուք խաղալիքների բյուջե ունե՞ք: Ինչպե՞ս եք այն բաժանում էլֆերի միջև: Արդյո՞ք մի էլֆին ավելի եք գնահատում, քան մյուսին:

Մենք Sauber F1-ում պնդում ենք, որ FOM-ը հավասար բաշխի եկամուտը, դա իր հերթին թույլ կտար` բարելավել շատ թիմերի տնտեսությունը:

Որպեսզի մեր սուրբծննդյան ցանկությունները կյանքի կոչվեն, մեզ դժվար թե օգնի ձեր էլֆերի տքնաջան աշխատանքը. մեզ պետք են ձեր գերբնական հնարավորությունները: Եթե դուք մի փոքր ժամանակ ունեք, ապա մենք ուրախ կլինեինք, եթե դուք տեսնեիք մեր ցանկությունների ցանկը:

Առաջին հերթին, մենք ուզում ենք սահմանափակել բյուջեն ու արդարացի բախել FOM-ի գումարները: Դրա շնորհիվ F1-ում շատ թիմեր առավել մրցունակ կդառնան, իսկ սպորտն էլ` ավելի հետաքրքիր: Հենց դա են ցանկանում Ֆորմուլա 1-ի երկրպագուները:

Հետո, մեզ պետք են պարզեցված կանոններ: Ներկայիս կանոնները չափազանց բարդ են, ու նրանցից դժվար է գլուխ հանելը (ոչ այնքան մեզ, որքան երկրպագուներին):

Եվ երրորդը` պետք է ավելի շատ ականջալուր լինել երկրպագուների ցանկություններին. դա կարևոր է մեր երկրպագուների համար, իսկ նրանք կարևոր են մեզ համար: Վերջնահաշվում, Ֆորմուլա 1-ը արժեք չունի առանց երրպագուների:

Լավագույն մաղթանանքերով`

Sauber F1 Team

P.S.

Եթե մյուս թիմերի ցանկությունները հակասում են մեր ցանկություններին, ապա պարզապես պատռեք նրանց նամակները»,-ասվում է Սանտային գրված նամակում:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված