2015-ի ամենահուզիչ դրվագներն ու սպորտային մարդիկ` ըստ Գաբրիել Ղազարյանի2015-ի ամենահուզիչ դրվագներն ու սպորտային մարդիկ` ըստ Գաբրիել Ղազարյանի

2015-ի ամենահուզիչ դրվագներն ու սպորտային մարդիկ` ըստ Գաբրիել Ղազարյանի

22.12.15 11:07
2015-ի ամենահուզիչ դրվագներն ու սպորտային մարդիկ` ըստ Գաբրիել Ղազարյանի

Տարեվերջը ամփոփումների փուլ է` գնահատականների, հիշողությունների ու նաև ապրումների ի մի բերման:

Ու թեև մրցաշրջան-2015-ը գուցե այնպիսին չէր, ինչպես այն ակնկալում էին հայ մարզասերներն ու մարզաշխարհի ներկայացուցիչները, սակայն այն լի էր բազմաթիվ հիշարժան դրվագներով ու հերոսներով:

Որո՞նք էին անցնող 2015թ-ի` մարզական ամենհուզիչ դրվագներն ու հայկական սպորտային կյանքի հերոսները-«սպորտային մարդիկ»:

Sport.Slaq.am-ի այս հարցադրումներին է պատասխանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:


Մրցաշրջան-2015-ի ամենահուզիչ դրվագները

1 2015թ-ին ՀՀ Նախագահի մրցանակի համար կայացավ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը: Հաշմանդամությունը դատավճիռ չէ, ու մեր մասնակից-մարզիկները դրա վառ ապացույցն էին: Նրանց հուզվածությունն ու ոգևորվածությունն էլ , բնականաբար, չէր կարող չփոխանցվել մեզ:

2. Եվրոպական 1-ին խաղերում 2015թ-ի հունիսի 14-ին հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Հայաստանի դրոշը վեր բարձրացրեց: Չմեկնաբանելով Միհրանի եզրափակիչ գոտեմարտի մրցավարությունն ու մեդալի հարգը, ուղղակի ցանկանում եմ շեշտել մեր մարզիկի արժանավայել պահվածքն այդ գոտեմարտի ընթացքում ու մեր եռագույնի ծածանումը Բաքվի մարզապալատում:

3. 2-րդ տարին անընդմեջ հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հավասարը չունի աշխարհում: Լաս Վեգասում անցնող աշխարհի առաջնությունում Արթուրի ելույթներին ողջ գիշեր հետևելն ու լուսաբացին արդեն նրա չեմպիոնական գոտեմարտը վայելելն առանձնահատուկ հուզմունք պարգևեց:


2015թ-ին հայկական սպորտային կյանքի հերոսները-սպորտային մարդիկ

Կարծում եմ, այստեղ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պարզապես քննարկումից դուրս է` վեր ամեն ինչից, ուստի` եռյակս ներկայացնեմ հետևյալ կերպ…

1.Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյան

Արմենի սանը` Էդգար Ստեփանյանը, 2015թ-ին դարձավ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ու երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն` այդպիսով նոր էջ գրելով հայկական սպորտի պատմության մեջ, նոր էջ բացելով հայկական հեծանվասպորտում:

2 Բարերար Սերգեյ Համբորձումյան

Նրա միջոցներով բոլորովին վերջերս Երևանում բացվեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը: Հենց այստեղ են մարզվելու Հայաստանի հավաքականի անդամները ու այստեղ են պատրաստվելու մեր ապագայի հերոսները:

3 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյան

Դեմոյանը 2015թ-ին ներկայացրեց իր` «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» փայլուն գիրքը` հայկական սպորտի պատմության` մինչ օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագների մասին պատմող: Այն հրատարակվելու է նաև ռուսերենով, անգլերենով և թուրքերենով` այդպիսով ճանաչելի դարձնելով մեր սպորտի պատմության այդ ժամանակահատվածը:


Գ. Նազարյան

Լուսնակարները` MSY.am-ի, Armenpress.am-ի, Sport.News.am-ի



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված