Կայացավ STR ակումբի տարեվերջյան մրցանակաբաշխությունը (տեսանյութ)Կայացավ STR ակումբի տարեվերջյան մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

Կայացավ STR ակումբի տարեվերջյան մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

19.12.15 17:33
Կայացավ STR ակումբի տարեվերջյան մրցանակաբաշխությունը (տեսանյութ)

Այս կադրերը «Ֆորսաժ» ֆիլմից չեն ու ոչ էլ նկարահանվել Հոլիվուդում: Սա մեր Երևանն է, քաղաքի կենտրոնը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ու Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մասնաշենքի արանքում գտնվող բակը, որտեղ այսօր հերթական մրցաշրջանն էր ամփոփում STR ավտոսիրողների ակումբը:

Դրիֆտի տարրեր, շարժիչի մռնչյուն, դոնաթսներ…Սրանք ընդամենը ցուցադրական մասն է այն ամենի, ինչ կազմակերպել է STR-ը տարվա ընթացքում:

Մրցանակաբաշխությանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբար Կարեն Ավագյանն ու Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` կոմանդոսը, ովքեր պարգևատրեցին Դրագ ռեյսինգի գավաթի խաղարկության, կարտինգի, դրիֆտինգի ու արագընթաց ձևավոր վարման, մոտոկրոսսի մրցաշարերի հաղթողներին, ինչպես նաև` մրցաշրջանի լավագույն մարզիկ ճանաչված Լյուդվիգ Երմազյանին:

Մրցանակաբաշխության ամենահուզիչ հատվածն էլ, թերևս , 3-5 տարեկան երեխաների համար անցկացված «Փոքրիկ վարորդ-2015» միջոցառման հաղթողների պարգևատրումն էր:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված