Նախարար Ղազարյանը մասնակցել է արագ և բլից շախմատի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը
19.12.15 09:58Երեկ` դեկտեմբերի 18-ին, Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում գտնվող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել արագ և բլից շախմատի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը` նախարարը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին գեղեցիկ միջոցառման համար: «Վստահ եմ, որ այս մրցաշարին մասնակցում ենԵվրոպայի ուժեղագույն շախմատիստները: Ես իհարկե երկրպագելու եմ հայ շախմատիստներին, սակայն բոլոր մասնակիցներին ի սրտե մաղթում եմ հաջող մրցելույթներ»,- իր խոսքումնշել է Գաբրիել Ղազարյանը:
2015 թվականի դեկտեմբերի 18-20-ը անցկացվող արագ և բլից շախմատի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են գրոսմաստերներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, Գևորգ Հարությունյանը և միջազգային վարպետ Դավիթ Գևորգյանը:
Նախօրեին նախարար Գաբրիել Ղազարյանը, Մինսկի ջրային մարզաձևերի պատրաստման օլիմպիական հանրապետական կենտրոնում ներկա է գտնվել Բելառուսի Հանրապետությանջրացատկի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցելույթներին, որին մասնակցել են նաև Մինսկում ուսումնամարզական հավաք անցած Հայաստանի հավաքականի մարզիկները:
Նախարար Ղազարյանը Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է տարբեր մարզաձևերում երկուերկրների համագործակցության հարցերը, մասնավորապես` ջրացատկի և դահուկային սպորտի:
Նախատեսվում է նաև նախարարի այցելությունները Ֆիզիկական կուլտուրայի Բելառուսի պետական ինստիտուտ, 3-ից 6 տարեկան երեխաների շախմատի դպրոց, Ա. Վ. Մեդվեդի անվանըմբշամարտի պալատ, ձիասպորտի և ձիաբուծության պատրաստման օլիմպիական հանրապետական կենտրոն, ինչպես նաև շրջայց Բելառուսի ազգային օլիմպիական կենտրոնում: