Էքլսթոուն. «Նյուրբուրգրինգը F1-ը կորցրեց ժլատության պատճառով»Էքլսթոուն. «Նյուրբուրգրինգը F1-ը կորցրեց ժլատության պատճառով»

Էքլսթոուն. «Նյուրբուրգրինգը F1-ը կորցրեց ժլատության պատճառով»

17.12.15 15:05
Էքլսթոուն. «Նյուրբուրգրինգը F1-ը կորցրեց ժլատության պատճառով»

Ֆինանսական խնդիրների պատճառով լեգենդար Նյուրբուրգրինգ մրցուղին նախորդ տարի դուրս մնաց F1-ի օրացույցից: Հաջորդ մրցաշրջանում Գերմանիայի գրան-պրին պիտի ընդունի Հոքքենհայմրինգը, որն ավանդապես Նյուրբուրգրինգի հետ հաջորդաբար ընդունում էր գերմանական էտապը:

F1-ի բոսս Բերնի Էքլսթոունը, սակայն, հույս չունի, որ անգամ 2017-ին «Կանաչ դժոխքը» կընդունի գերմանական էտապը:

«Երբ մրցուղին վաճառքի էր հանվել, ես պատրաստ էի գնել այն: Նրանք (սեփականատերերը) եկան ինձ մոտ ու ասացին, որ ավելի շահավետ առաջարկ են ստացել` 1 թե 2 մլն ավել: Իրավիճակի հիմարությունը նրանում է, որ ինչ-որ 1-2մլն-ի պատճառով նրանք կորցրեցին մեկին, ոբ կարող էր նրանց համար երաշխավորել գրան-պրիի էտապը 100 տարով: Այդ պատճառով էլ մենք կորցրեցինք Նյուրբուրգրինգը:

Ես չեմ պատկերացնում այս մրցուղում 2017թ-ին գերմանիայի գրան-պրիի անցկացումը»,-ասել է Էքլսթոունը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված