Հայ ծանրորդները Ռիո-2016-ին կնախապատրաստվեն ողջ կազմովՀայ ծանրորդները Ռիո-2016-ին կնախապատրաստվեն ողջ կազմով

Հայ ծանրորդները Ռիո-2016-ին կնախապատրաստվեն ողջ կազմով

15.12.15 16:49
Հայ ծանրորդները Ռիո-2016-ին կնախապատրաստվեն ողջ կազմով

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմը կշտկվի ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնության ընթացքում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը` նշելով, որ թիմն օլիմպիական Խաղերին կնախապատրաստվի ամբողջ կազմով:

«Ռիո տանելու ենք այն մարզիկներին, ովքեր կարող են պայքարել միայն A խմբում:

Փետրվարի 14-20-ը կանցկացնենք Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներով կորոշենք Եվրոպայի առաջնության կազմը: Կմասնակցենք նաև մի քանի միջազգային մրցաշարերի: Օլիմպիականները պարզ կլինեն միջազգային մրցաշարերի արդյունքների հանրագումարում, եւ ես կհայտարարեմ կազմը Օլիմպիական Խաղերից մեկ ամիս առաջ»,- Ալավերդյանի խոսքերն է մեջբերում News.am-ը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված