Մարանելլոյում կայացել է սուրբծննդյան ընթրիքը (լուսանկարներ)Մարանելլոյում կայացել է սուրբծննդյան ընթրիքը (լուսանկարներ)

Մարանելլոյում կայացել է սուրբծննդյան ընթրիքը (լուսանկարներ)

14.12.15 14:11
Մարանելլոյում կայացել է սուրբծննդյան ընթրիքը (լուսանկարներ)

Մարանելլոյում` Ferrari-ի բազայում, լոգիստիկայի բաժնի ընդարձակ սրահում անցած հանգստյան օրերին կայացել է արդեն ավանդական դարձած սուրբծննդյան երեկույթը, որին ներկա են գտնվել թիմի ղեկավարները, արշավորդներն ու ողջ թիմը` գրեթե ողջ կազմով:

Ferrari-ի նախագահ Սերջիո Մարկկիոնեն շնորհակալություն է հայտնել թիմի աշխատակիցներին` 2015թ-ին արված լավ աշխատանքի համար ու առանձնապես` նրանց ընտանիքներին, ում աջակցությունը մեծ էր տարվա ընթացքում:

Ու քանի որ Սուրբ Ծնունը նվերներ ստանալու ժամանակ է, թիմի արշավորդներ Սեբաստյան ֆետտելը, Կիմի Ռայկոնենն ու Էստեբան Գուտյերեսը թիմից նվեր ստացան ունիկալ բազկաթոռներ, որոնք իրենց մրցարշավային նստատեղիների հիման վրա են ստեղծվել:

Ընթրիքի ընթացքում Սեբաստյան Ֆետտելը բավական երկար ճառ է ասել` մաքուր իտալերենով` անդրադառնալով Ferrari-ում անցկացրած իր առաջին տարվան,ջերմ ընդունելությանն ու ապագայի մասին հույսերին: Կիմի Ռայկոնենի ելույթն ավելի կարճ, բայց ոչ պակաս անկեղծ է եղել: Կիմին նշել է, որ այժմ իրենք իսկական թիմ են դարձել:

Հավելենք, որ Ferrari-ի արշավորդների համար սկսվել է արձակուրդը, սակայն Մարանելլոյում աշխատանքը շարունակվում է:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված