Խաչատրյան-Ալիև մրցամարտը` ամենասպասվածը ռինգ-անոնսերի ու ՌԴ MMA խորհրդի փոխնախագահի համար (տեսանյութ)Խաչատրյան-Ալիև մրցամարտը` ամենասպասվածը ռինգ-անոնսերի ու ՌԴ MMA խորհրդի փոխնախագահի համար (տեսանյութ)

Խաչատրյան-Ալիև մրցամարտը` ամենասպասվածը ռինգ-անոնսերի ու ՌԴ MMA խորհրդի փոխնախագահի համար (տեսանյութ)

11.12.15 14:12
Խաչատրյան-Ալիև մրցամարտը` ամենասպասվածը ռինգ-անոնսերի ու ՌԴ MMA խորհրդի փոխնախագահի համար (տեսանյութ)

FIGHT NIGHTS մրցաշարերի ռինգ-անոնսեր Ալեկսանդր Զագորսկին ու Ռուսաստանի MMA խորհրդի փոխնախագահ Ռադմիր Գաբդուլլինը մրցաշարի պաշտոնական կայքի լրագրողի հետ զրույցում պատմել են, թե երեկոյի 15 մրցամարտերից առանձնապես ո՛ր մեկին են անհամբեր սպասում ու կանխավայելում:

Ալեկսանդր Զագորսկի

Ֆայթ-քարտը լի է հիանալի մրցամարտերով, ամենատարբեր մարզիկներով: Ինձ համար ամենահետաքրքիր մրցամարտը, թերևս, Դավիթ Խաչատրյանի ու Ախմեդ Ալիևի մրցամրատն է: Երկուսն էլ կոշտ հարվածային մարտիկներ են, երկուսն էլ ամբիցիոզ են: Ինձ մոտ ամենամեծ հետաքրքրությունն այդ մրցամարտի հանդեպ է...

Ռադմիր Գաբդուլլին

Բոլոր մրցամարտերն էլ յուրովի կարևոր են, բայց ինձ շատ է հետաքրքրում Դավիթ Խաչատրյան-Ախմեդ Ալիև մրցամարտը: Շատ հետաքրքիր մարզիկներ են, բազմակողմանի: Դա մշակույթների մրցամարտ կլինի, անձնային մոտիվացիաների... Ու, իհարկե, Ախմեդին այժմ ռեաբիլիտացվել է պետք, որպեսզի մարդիկ հսկանան, որ նա շատ ուժեղ ու խոստումնալից մարտիկ է, ով չի կարողանում ուչի սիրում պարտվել:

Նշենք, որ երեկոյի ընթացքում տեղի է ունենալու 15 մրցամարտ: Երեկոյի գլխավոր մրցամարտում հանդիպելու են Վիտալի Մինակովն ու Ջոշ Քոուփլենդը, 2-րդ գլխավոր մրցամարտում` Ռասուլ Միրզաևն ու Իլյա Կուրզանովը:

Դավիթ Խաչատրյանի ու Ախմեդ Ալիևի մրցամարտը թվով 13-րդն է լինելու: Մրցաշարը կմեկնարկի այսօր երեկոյան` Մոսկվայի «Ռոսիա» սրահում, երեկոյան 20:00-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված