Հայաստանի բռնցքամարտի հավաքականներն ունեն նոր մարզիչներ
10.12.15 15:27
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր ներկայացրել է հավաքականների նոր մարզիչներին:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը`մեծահասակների հավաքականը կգլխավորի Կարեն Աղամալյանը, նրան կօգնի պատանիների հավաքականի մարզիչ Արման Հարությունյանը: Երիտասարդական հավաքականը կգլխավորի Վազգեն Բադալյանը
Երիտասարդական և պատանեկան հավաքականների գլխավոր մարզիչները չեն ունենա նշանակված օգնող մարզիչներ, նրանք կորոշեն, թե տվյալ պահին ում հետ կցանկանան աշխատել:
Ավագ պատանիների հավաքականը կգլխավորի Ֆեդյա Ալեքսանյանը: Կրտսեր պատանիների հավաքականը՝ Արշավիր Գրիգորյանը: Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության մարզիչը կլինի Ռաֆայել Մեհրաբյանը, ով կաշխատի բոլոր տարիքայինների հավաքականների հետ: Բռնցքամարտի տեսության մասով կաշխատի Ալեքսանդր Սարգսյանը: Կանանց հավաքականը կշարունակի գլխավորել Հարություն Նազարյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանին, ապա վերջինս կշարունակի գործել մարզչական խորհրդում ու Հայաստանը կներկայացնի AIBA-ում:

