Կայացել է ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների առաջնությունըԿայացել է ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների առաջնությունը

Կայացել է ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների առաջնությունը

10.12.15 11:39
Կայացել է ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների առաջնությունը

Նախօրեին Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների առաջնությունը` նվիրված ԽՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Առաքելյանի հիշատակին

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` Հայաստանի չեմպիոններ դարձան Հմայակ Աղաջանյանը (57 կգ), Գևորգ Թադևոսյանը (61 կգ), Աշոտ Վելիցյանը (65 կգ), Խաչատուր Պապիկյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Ռազմիկ Պողոսյանը (86 կգ) և Շամիր Աթյանը (97 կգ):

Կայքի փոխանցմամբ` մրցաշարի լավագույն ըմբիշները դեկտեմբերի 12-26-ը Ծաղկաձորում համատեղ հավաք կանցկացնեն մեծահասակների հավաքականի հետ, ինչպես նաև` կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված