Կայացել է Autosport Awards-2015-ըԿայացել է Autosport Awards-2015-ը

Կայացել է Autosport Awards-2015-ը

09.12.15 15:06
Կայացել է Autosport Awards-2015-ը

Լույս երկուշաբթի գիշերը Լոնդոնում կայացել է Autosport Awards ամենամյա մրցանակաբաշխությունը` անցնող մրցաշրջանի արդյունքներով:

F1-ի 2015թ-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը ու ներկաներին դիմել է տեսակապով: Արշավորդը մրցանակների է արժանացել 2 անվանակարգում` «Մեծ Բրիտանիայի լավագույն ներկայացուցիչ ավտոսպորտում» ու «Տարվա լավագույն միջազգային ավտոարշավորդ»:

Նրա փոխարեն մրցանակները ստացել է թիմի ղեկավար Տոտո Վոլֆֆը, ով ստացել է նաև «Լավագույն մրցարշավային մեքենա» անվանակարգում մրցանակը Mercedes-Benz F1 W06 Hybrid-ի համար:

Լավագույն ռալլի-արշավորդ է ճանաչվել WRC չեմպիոն Սեբաստյան Օժյեն, լավագույն ռալլի-մեքենան Volkswagen's Polo R WRC-ն է:

Տեխնիկական իննովացիաների համար մրցանակը ստացեկ է McLaren Applied Technologies-ը, Էլիզաբեթ Թոմփսոնն էլ դարձել է «Williams Engineer of the Future»-ի 1-ին մրցանակակիր ու Williams-ի հետ երկամյա պայմանագիր:

Էդդի Ջորդանը արժանացել է Ջոն Բոլսթերի անվան պատվավոր մրցանակ` ավտոսպորտի զարգացման գործում իր ավանդի համար, իսկ 1980թ-ի աշխարհի չեմպիոն Ալան Ջոնսը ու «Լե Մանի 24 ժամի« հաղթող Նիկո Հյուլկենբերգը արժանացան Գրեգոր Գրանտի հատուկ մրցանակին:

Տարվա լավագույն նորեկ ճանաչվեց Մաքս Ֆերտապպենը:

Իսկ «Լավագույն բրիտանացի երիտասարդ արշավորդ» մրցանակը բաժին հասավ 18-ամյա Ուիլլ Փալմերին` GP2-ի չեմպիոն Ջոլիոն Փալմերի եղբորը, ով հնարավորություն է ստացել հաջորդ տարի McLaren-Ի հետ թեսթեր անցկացնել:




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված