Մարատ Գրիգորյանը բաց մարզում է անցկացրել Հայաստանի Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայում (տեսանյութ+լուսանկար)Մարատ Գրիգորյանը բաց մարզում է անցկացրել Հայաստանի Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայում (տեսանյութ+լուսանկար)

Մարատ Գրիգորյանը բաց մարզում է անցկացրել Հայաստանի Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայում (տեսանյութ+լուսանկար)

09.12.15 12:10
Մարատ Գրիգորյանը բաց մարզում է անցկացրել Հայաստանի Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայում (տեսանյութ+լուսանկար)

Բելգիաբնակ հայ քիք-բռնցքամարտիկ Մարատ Գրիգորյանը ընդամենը 10 օր անց Չինաստանում մրցամարտելու է Kunlun Fight 35 մրցաշարի շրջանակներում: Գրիգորյանը փոխարինելու է վնասվածք ստացած Յոդսանքլայ Ֆայրթեքսին Սիթթիչայ Սիթսոնգպինոնգի հետ մրցամարտում:

Սակայն անգամ այս ծրագրերը համաշխարհային քիք-բռնցքամարտի ամենամարտունակ քաշային կարգի (70կգ) վառ ներկայացուցչին չխանգարեցին` 4 օր ժամանակ գտնել ու գալ հայրենիք:

Հայաստան կատարած քառօրյա այցի ընթացքում Մարատն այցելել է Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիա, որտեղ բաց մարզում է անցկացրել ֆեդերացիայի շուրջ 40 սաների համար` հավաքականի մարզիչ Արթուր Արշակյանի գլխավորությամբ:

Մարզումներին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի մարզիկ, աշխարհի չեմպիոն Սուրիկ Հաջոյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված