FIA-ի մրցանակաբաշխությունում Ֆերստապպենը միանգամից 3 մրցանակ ստացավ
07.12.15 12:41
Փարիզում կայացել է FIA-ի ավանդական մրցանակաբաշխությունը, որն էլ եզրափակում է ավտոսպորտային մրցաշրջանը: Լույս դեկտեմբերի 5-ի գիշերը FIA-Ի հովանու ներքո անցկացվող առաջնությունների մասնակից թիմերն ու արշավորդները իրենց նվաճումների համար մրցանակներ ստացան:
Լյուիս Հեմիլթոնը, Տոտո Վոլֆֆը, Պադդի Լոուն ու Mercedes-Ի գլխավոր մոտորիստ Էնդի Քաուելլը հաղթական գավաթներ ստացան F1-ի անձնական հաշվարկում ու Կոնստրուկտորների գավաթում տոնած հաղթանակների համար: Նշվեցին նաև Նիկո Ռոսբերգի 2-րդ ու Սեբաստյան Ֆետտելի 3-րդ տեղերը:
Առաջնության նորեկ Մաքս Ֆերստապպենն, ում 18-ը լրացավ միայն մրցաշրջանի ավարտին, միանգամից 3 հեղինակավոր մրցանակ ստացավ: 18-ամյա արշավորդը ճանաչվեց «Տարվա մարդ», «Լավագույն նորեկ», իսկ 3-րդ մրցանակն էլ Բելգիայի գրան-պրիի ընթացքում` Blanchimont-ում Ֆելիպե Նասրին վազանցի համար էր` «Տարվա լավաույն վազանցը»:
Տարվա լավագույն գրան-պրիի համար մրցանակը ստացան Մեքսիկայի գրան-պրիի փրոմոութերները:

