Դավիթ Սաֆարյանը՝ Նուսուեւի հուշամրցաշարի չեմպիոն, Բարսեղյանը՝ բրոնզե մեդալակիրԴավիթ Սաֆարյանը՝ Նուսուեւի հուշամրցաշարի չեմպիոն, Բարսեղյանը՝ բրոնզե մեդալակիր

Դավիթ Սաֆարյանը՝ Նուսուեւի հուշամրցաշարի չեմպիոն, Բարսեղյանը՝ բրոնզե մեդալակիր

04.12.15 21:48
Դավիթ Սաֆարյանը՝ Նուսուեւի հուշամրցաշարի չեմպիոն, Բարսեղյանը՝ բրոնզե մեդալակիր

Այսօր Մոսկվայում մեկնարկել է Շեվալյե Նուսուեւի 10-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը հաղթողների համար նախատեսել է 3000 դոլլար, արծաթե մեդալակիրների համար՝ 2000 դոլլար, իսկ բրոնզե մեդալակիրների համար՝ 1000-ական դոլլար մրցանակ: Այս ֆոնդը սահմանել է Շեվալյե Նուսուեւի կինը՝ սուսերամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ Բելլա Նուսուեւան:

Մրցումների մեկնարկային օրը մրցագորգ դուրս եկան 57, 61, 65 ու 70 կգ քաշային ըմբիշները: Այս քաշային կարգերից միայն 2-ում՝ 57 ու 65 կգ քաշային կարգում մենք ունեինք ներկայացուցիչ: 57կգ քաշային կարգում հանդես եկավ ընդամենը 1 ամիս առաջ Սոսլան Անդիեւի մրցանակների մրցաշարի հաղթող Գարիկ Բարսեղյանը, իսկ 65կգ քաշային կարգում՝ 2013թ-ի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը:

Հուրախություն հայ երկրպագուների՝ մեր 2 մարզիկներն էլ պատվո հարթակ բարձրացան: Բարսեղյանը 10:3 հաշվով հաղթեց մոլդովացի ըմբիշ, Բաքվի խաղերի բրոնզե մեդալակի Ալեկսանդր Կիրտոակեին բրոնզե մեդալի համար գոտեմարտում, իսկ Սաֆարյանն էլ եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասավ դաղստանցի Մուրշիդ Մութալիմովին՝ դառնալով մրցաշարի չեմպիոն:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված