Հայ ազատոճայինները կմասնակցեն Նուսուևի հուշամրցաշարինՀայ ազատոճայինները կմասնակցեն Նուսուևի հուշամրցաշարին

Հայ ազատոճայինները կմասնակցեն Նուսուևի հուշամրցաշարին

02.12.15 17:18
Հայ ազատոճայինները կմասնակցեն Նուսուևի հուշամրցաշարին

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ, աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը և Եվրոպայի 2014 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը կմասնակցեն Շևալյե Նուսուևի հուշամրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը՝ նշելով, որ երկար դադարից հետո Հայաստանի հավաքականին է միացել Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից, 2011թ-ի Հայաստանի չեմպիոն Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, ով նույնպես կմասնակցի հուշամրցաշարին:

Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարը կկայանա դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված