Աբու-Դաբիում ավարտվեցին Pirelli-ի 12-ժամյա թեսթերըԱբու-Դաբիում ավարտվեցին Pirelli-ի 12-ժամյա թեսթերը

Աբու-Դաբիում ավարտվեցին Pirelli-ի 12-ժամյա թեսթերը

02.12.15 11:31
Աբու-Դաբիում ավարտվեցին Pirelli-ի 12-ժամյա թեսթերը

Նախօրեին՝ մրցաշրջանի եզրափակիչ գրան-պրիից ընդամենը 1 օր անց Աբու-Դաբիում կայացան Pirelli-ի մեկօրյա թեսթերը, որոնք ձգվեցին 12 ժամ: Քանի որ դեկտեմբերի 2-4 Յաս Մարինայում կայանալու են GP2 ու GP3-ի թեսթերը, թիմերը ստիպված եղան մեկնարկել առավոտյան 9-ին ու եզրափակել արդեն արհեստական լուսավորվածության պայմաններում՝ տեղի ժամանակով երեկոյան 21:00-ին:

Թիմերի մեծ մասը 12-ժամյա աշխատանքը բաժնեց 2 արշավորդների միջև: Իսկ Ferrari-ն, Red Bull-ն ու Toro Rosso-ն աշխատում էին հիմնական արշավորդների հետ, քանի որ դա էր պնդում Pirelli-ն՝ նրանց որակյալ հետադարձ կապ էր անհրաժեշտ նոր կոնստրուկցիա ունեցող ու UltraSoft-ի նոր կազմի անվադողերի արդյունավետության վերաբերյալ:

Թիմերը ստացան առանց նշման անվադողեր ու առաջադրանք՝ քանի շրջան ու որ ռեժիմով գնալ: Թիմերին իրենց որոշակի լուծումները թեսթավորելը թույլատրված չէր՝ արդյունքների օբյեկտիվությունը պահպանելու համար: Արշավորդները որոկավորման ռեժիմով չեն աշխատել:

Թիմերից մի քանիսում հիմնական արշավորդի հետ թեսթերին մասնակցել է նաև երիտասարդ արշավորդը, իսկ Manor-ում աշխատում էին միանգամից 2 նորեկ՝ Ջորդան Քինգն ու Ալֆոնսո Սելիշն 1-ին անգամ էին նստում F1-Ի բոլիդի ղեկին:

Pirelli-ի խնդրանքով թեսթերը փակ էին մամուլի ու երկրպագուների համար:

Թեսթերի արձանագրությունը գլխավորեց McLaren-ի երիտասարդական ծրագրի արշավորդ, GP2 չեմպիոն Ստոֆֆել Վանդորնը՝ շրջանն անցնելով 1:44.103-ում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված