Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը 5 ուղեգիր ունիԾանրամարտի տղամարդկանց հավաքականը 5 ուղեգիր ունի

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը 5 ուղեգիր ունի

30.11.15 09:46
Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը 5 ուղեգիր ունի

Հյուսթոնում անցած ծանրամարտի աշխարհի վարկանշային առաջնությունում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Ռիո-2016-ի 5 ուղեգիր է ձեռք բերել:

Այս մասին ՀԱՕԿ-ի լրատվական բաժնին է փոխանցել Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կատարեց իր առջև դրված խնդիրը: Մենք ձեռք բերեցինք Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր: Խնդիրն ամբողջությամբ կատարված է: Ամեն մրցումից հետո մարզիչներն ու մարզիկները նոր խնդիրների առջև են կանգնում, որոնց պետք է լուծում տալ, աշխատել դրանց վրա մինչև հաջորդ մրցումները: Այստեղ էլ տեսաք՝ խնդիրներ առաջացան Տիգրան Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանի հետ: Ինչ վերաբերում է երիտասարդ Սիմոնին, պետք է մտածել՝ ինչպես անել, որ նա քաշ գցելուց հետո կարողանա ցույց տալ իր մարզումների ժամանակ բարձրացրած կիլոգրամները»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում մեր ծանրորդները միայն 3 փոքր բրոնզե մեդալ են նվաճել: Մեդալները Անդրանիկ Կարապետյանինն են (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանինը (105 կգ) և Գոռ Մինասյանինը (105+ կգ): 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը 12-րդն էր, 77կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի արդյունք չգրանցեց, իսկ 105+ քաշային Ռուբեն Ալեքսանյանն էլ 8-րդն էր:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված