Ռոսբերգը հաղթեց մրցաշրջանի վերջին մրցարշավումՌոսբերգը հաղթեց մրցաշրջանի վերջին մրցարշավում

Ռոսբերգը հաղթեց մրցաշրջանի վերջին մրցարշավում

29.11.15 19:05
Ռոսբերգը հաղթեց մրցաշրջանի վերջին մրցարշավում

Րոպեներ առաջ Յաս-Մարինա ավտոդրոմում ավարտվեց 2015 մրցաշրջանի վերջին գրան-պրին:

Mercedes-ի արշավորդ Նիկո Ռոսբերգն իր 1-ին հաղթանակը տոնեց Աբու-Դաբիում ու 3-րդ անընդմեջն այս մրցաշրջանում՝ հասցնելով 2015թ-ին իր հաղթանակների թիվը 6-ի:

2-րդը եզրագիծը հատեց Ռոսբերգի թիմակից, աշխարհի արդեն գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, այդպիսով Mercedes-ի դուբլերի քանակը մրցաշրջան 2015-ում հասցնելով 12-ի:

Իսկ 3-րդը Կիմի Ռայկոնենն էր Ferrari-ից, ում համար այս պոդիումը 3-րդն է մրցաշրջանում:

Ռայկոնենի թիմակից, 15-րդը մեկնարկած Սեբաստյան Ֆետտելը մրցարշավն ավարտեց 4-րդը:

Միավորային գոտում եզրագիծը հատեցին նաեւ Սերխիո պերեսը, Դանիել Ռիկիարդոն, Նիկո Հյուլկենբերգը, Ֆելիպե Մասսան, Ռոմեն Գրոժանն ու Դանիիլ Կվյատը:

Այսպիսով, արշավորդների անձնական հաշվարկը մրցաշրջան-2015-ի արդյունքում ունի հետեւյալ տեսքը.

Իսկ Կոնստրուկտորների գավաթ-2015-ը այսպիսինն է.

Այսպիսով, մրցաշրջան-2015-ը ավարտված է: Մինչ 2016թ-ի Ավստրալիայի գրան-պրին 111 օր է, իսկ առջեւում Pirelli-ի թեսթերն են, ամանորյա տոները, նոր մեքենաների շնորհանդեսներն ու ձմեռային թեսթերը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված