Հյուսթոն-2015. Մինասյանը՝ փոքր բրոնզե մեդալակիրՀյուսթոն-2015. Մինասյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

Հյուսթոն-2015. Մինասյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

29.11.15 12:10
Հյուսթոն-2015. Մինասյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

Հյուսթոնում ավարտվեց ծանրամարտի 2015թ-ի աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է 2016թ-ի Ռիոյի Օլիմպիական խաղերի համար:

Նախորդ գիշեր մրցահարթակ դուրս եկան մեր կանանց հավաքականի անդամ, 75+կգ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանը, ինչպես նաեւ՝ տղամարդկանց հավաքականի անդամներ՝ 105+ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Հռիփսիմե Խուրշուդյանը պոկեց 115 և հրեց 145 կիլոգրամ ու երկամարտի 260 կգ արդյունքով գրավեց 14-րդ տեղը՝ կանանց Հայաստանի հավաքականի համար վաստակելով 12 միավոր: Այսպիսով՝ մեր կանանց հավաքականն իր ակտիվում ունի 40 միավոր:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա Գոռ Մինասյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց և ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը՝ Գոռ Մինասյանն առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահեց 195 կգ, այնուհետ պոկեց 201 կգ, իսկ երրորդ մոտեցման ժամանակ բարձրացրեց 203 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունը Մինասյանը սկսեց 234 կգ և այն հեշտությամբ բարձրացրեց: Սակայն երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 240 կգ: Երկարմարտի՝ 437 կգ արդյունքով նա զբաղեցրեց 4-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի մյուս անդամ, գերծանր Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրեց 8-րդ տեղը:

Նա առաջին մոտեցան ժամանակ բարձրացրեց 185 կգ, այնուհետ՝ 192 կգ և երրորդ մոտեցման ընթացքում չկարողացավ բարձրացնել 196 կգ: Հրումում Ալեքսանյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 241 կգ: Երկրորդ մոտեցման ժամանակ Ռուբեն Ալեքսանյանը չբարձրացրեց 246 կգ ծանրաձողը և միևնույն ժամանակ վնասվածք ստացավ: Հայ ծանրորդը չկարողացավ շարունակել պայքարը: Երկարմարտի՝ 433 կգ արդյունքով նա զբաղեցրեց 8-րդ տեղը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված