Հյուսթոն-2015. Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր բրոնզե մեդալակիրՀյուսթոն-2015. Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

Հյուսթոն-2015. Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

28.11.15 09:46
Հյուսթոն-2015. Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն 105կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը Հյուսթոնում անցնող ծանրամարտի աշխարհի առաջնությունում երկամարտի 402կգ արդյունքում 5-րդն է:

Մեր երիտասարդ ծանրորդը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 186 կգ-անոց ծանրաձողը՝ տապելելով 1 մոտեցում, իսկ հրում վարժությունում տապալելով առաջին 2 մոտեցումները՝ 3-րդ մոտեցմանը գլխավերևում ֆիքսեց 216 կգ-անոց ծանրաձողն ու երկամարտի 402 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Նշենք, որ Սիմոնի՝ հրում վարժությունում ցուցադրած արդյունքը 3-րդն էր, ինչը մեր մարզիկին թույլ տվեց առանձին վարժության փոքր բրոնզե մեդալ ստանալ:

Ինչ վերաբերում է 75կգ քաշային Սոնա Պողոսյանին, ապա մեր 17-ամյա մարզուհին հանդես է եկել C խմբում՝ գրանցելով 217կգ արդյունքը երկամարտում (97+120) ու զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: A ու B խմբերում հանդես են գալու 23 ծանրորդուհի (10 և 13 համապատասխանաբար), ինչը նշանակում է, որ Սոնան առնվազն 24-րդն է ու 2 միավոր կարող է բերել մեր կանանց հավաքականին:

Հավելենք նաև, որ Հյուսթոնում այսօր պայքարի դուրս կգան գերծանրքաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 75+ քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 03:30-ին: Նշենք նաև, որ 105+կգ քաշային մեր 2 ծանրորդների նախնական պատվերը երկամարտում 440 կգ է, ինչը առավելագույն պատվիրվածկգ-ների թվում է, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանինը՝ 266, որը նվազագույնն է խմբում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված