Ավդալյանը վերջնահաշվում 14-րդն էԱվդալյանը վերջնահաշվում 14-րդն է

Ավդալյանը վերջնահաշվում 14-րդն է

27.11.15 09:11
Ավդալյանը վերջնահաշվում 14-րդն է

2009թ-ի ծանրամարտի աշխարհի չեմպիոն, 69կգ քաշային Նազիկ Ավդալյանը Հյուսթոնում անցնող ծանրամարտի աշխարհի վարկանշային առաջնությունում վերջնահաշվում 14--րդ արդյունքն է գրանցել:

Նախօրեին արդեն տեղեկացրել էինք, որ 5 տարի ծանրամարտից դուրս մնացած մեր մարզուհին, ով նախ լրջագույն վթարի էր ենթարկվել, ապա նաև մայրացել, երկարատև դադարից հետո անցնող իր առաջին մրցումներում հանդես է եկել B խմբում՝ ցուցադրելով 4-րդ արդյունքը:

A խմբում հանդես եկող մարզուհիներից մեկը 0 է գրանցել, ինչի արդյունքում էլ Նազիկ Ավդալյանը տեղափոխվել է 15-րդից 14-րդ հորիզոնական 43 մասնակիցների թվում ու դրանով Հայաստանի կանանց հավաքականին բերել է 12 միավոր: Նշենք, որ մինչ այս ևս 11 միավոր Հայաստանի կանանց հավաքականի հաշվեկշռին էր բերել 58կգ քաշային Իզաբելլա Յայլյանը իր 15-րդ հորիզոնականով:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված