Նազիկ Ավդալյանը 4-րդն է B խմբումՆազիկ Ավդալյանը 4-րդն է B խմբում

Նազիկ Ավդալյանը 4-րդն է B խմբում

26.11.15 12:30
Նազիկ Ավդալյանը 4-րդն է B խմբում

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանն Հյուսթոնում անցնող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հանդես է եկել B խմբում:

69 կգ քաշային Ավդալյանը 1-ին վարժությունում պոկել է 105 կգ, իսկ 2-րդ վարժությունում հրել 125-ը՝ երկամարտի ընդհանուր՝ 230 կգ արդյունքով B խմբի 11 մասնակիցների թվում գրանցելով 4-րդ արդյունքը: Նշենք, որ 2009թ-ի աշխարհի չեմպիոնուհին 5 տարի դուրս էր մնացել ծանրամարտից՝ նախ ծանրագույն ավտովթարի, ապա նաև մայրանալու պատճառով: Նազիկն իր՝ աշխարհի չեմպիոնությունը գրանցել էր հարավկորեական Գոյանգ քաղաքում անցած աշխարհի առաջնությունում՝ երկամարտում գրանցելով 266կգ (119+147):

Այս քաշային կարգում A խմբի մասնակիցները ելույթ կունենան առաջիկա գիշերը: A խմբում 11 մասնակից է, ինչը նշանակում է, որ Նազիկ Ավդալյանն առնվազն 15-րդն է:

Հավելենք, որ Հայաստանի պատվիրակներից Հյուսթոնում մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (նոյեմբերի 27-28, ժամը 22:00-ին) ու 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը (նոյեմբերի 27-28, ժամը 03:30-ին):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված