Հյուսթոն-2015. Անդրանիկ Կարապետյանը՝ փոքր բրոնզե մեդալակիրՀյուսթոն-2015. Անդրանիկ Կարապետյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

Հյուսթոն-2015. Անդրանիկ Կարապետյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

25.11.15 09:27
Հյուսթոն-2015. Անդրանիկ Կարապետյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

Ամերիկյան Հյուսթոնում անցնող ծանրամարտի աշխարհի վարկանշային առաջնությունում անցած գիշեր մրցահարթակ են դուրս եկել 77կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչներ Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը:

Եվրոպայի գործող չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը պոկում վարժեցումը տապալեց՝ 0 ստանալով: Իսկ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363կգ արդյունքով (167+196) զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ միայն անձնական քաշով բրոնզե մեդալը զիջելով եգիպտացի Մահմուդ Մոհամեդ Իհաբին:: Նշենք, սակայն, որ պոկում վարժությունում Անդրանիկի գրանցած արդյունքը նրան փոքր բրոնզ բերեց:

Մեր մարզիկներից հաջորդը մրցահարթակ դուրս կգա Նազիկ Ավդալյանը: Նա պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):

Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ)


առաջին մոտեցման ժամանակ չկարողացավ պոկել 163 կգ ծանրաձողը: Ձախողեց նաև հաջորդ երկու մոտեցումները և զրո ստացավ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված