Իզաբելլա Յայլյանի ԱյբուբենըԻզաբելլա Յայլյանի Այբուբենը

Իզաբելլա Յայլյանի Այբուբենը

23.11.15 20:16
Իզաբելլա Յայլյանի Այբուբենը

Ամերիկյան Հյուսթոնում անցնող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցահարթակ այսօր՝ կեսգիշերն անց 01:00-ին դուրս կգան 58կգ քաշային ծանրորդուհիները... Ու նրանց թվում՝ «Այբուբենի» այսօրվա հերոսուհին:

Նա հավատում է հրաշքներին, սիրում է ձմեռը, մարդկանց դժվարությամբ է «Ոչ» ասում ու շատ քչերին է վստահում...

Նա Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, U20 եվրոպայի չեմպիոն Իզաբելլա Յայլյանն է...

Վայելեք...

Ա- արև

Արևը կյանք է, լույս, ջերմություն…

Բ-Բրազիլիա

2016թ-ի օլիմպիական խաղերը հենց այնտեղ են:

Գ-գանձ

Հարստություն և՛ նյութական, և՛ հոգևոր:

Հաճելի է լսել գանձ բառը:

Դ-Դավիթ

Եղբորս անունն է:

Ե-երազանք

Առանց երազանքների դժվար է պատկերացնել կյանքը, բոլորն էլ ունեն երազանքներ, որոնք ուզում են իրականացնել:

Զ-զանգ

Սիրում եմ զանգեր ստանալ:

Է-Էջմիածին

Սուրբ վայր հայերիս համար:

Ը- ընկերներ, ընտանիք

Շատ կարևոր ու թանկ բառեր, մարդիկ որոնց շատ եմ սիրում:

Թ-թթու

…..

Ժ-ժամանակ

Պետք չէ ժամանակը անտեղի վատնել, այն շա՜տ թանկ է

Ի-Իզաբելլա

Գեղեցիկ է իմ անունը…

Լ-լավատեսություն

Շատ լավ հատկություն է: Կարծում եմ՝ ես լավատես եմ:

Խ-խենթություն

Երբեմն պետք է խենթություններ անել ու կտրվել առօրյայից: Խենթությունները երկար են մնում հիշողության մեջ:

Ծ-ծանրամարտ

Մարզաձև, որը մեծ նշանակություն ունի իմ կյանքում:

Կ-կյանք

Ու կյանք, որ Աստծո պարգևն է…

Հրաշք

Ես հավատում եմ հրաշքներին…

Ձ-ձմեռ

Սիրում եմ ձմեռը: Ձմե՜ռ է գալիս:

Ղ-ղզիկ

Այս բառը շատ եմ օգտագործում : )

Ճ-ճանապարհ

Շատ եմ ճանապարհներին լինում:

Մ-մայր, մանկություն

Ուրախ մանկություն,մայր՝ մարդ, ով միշտ կողքիս է և միշտ պատրաստ է օգնել:

Յ-Յայլյան

Ազգանունս, որը շատերն արդեն սովորել են:

Ն-նվեր

Սիրում եմ նվերներ տալ, ստանալուց էլ չեմ հրաժարվում, բայց ավելի շատ տալիս եմ ուրախանում:

Շ-շուն

Հավատարիմ կենդանի է:

Ո-ոչ

Դժվարությամբ եմ մարդկանց «Ոչ» ասում:

Չ-չեմպիոն


Սպասված բառ, որ ուզում ես լսել մրցման ավարտին:

Պ-պուճուր

Ինձ շատ են էդպես դիմում իմ մտերիմները:

Ջ-ջուր

Ջուրը կյանք է, առանց ջրի կյանքն անհնար է:

Ռ-Ռաֆֆայելո

Հազարավոր բառերի փոխարեն… :D

Ս-Սեր

Անբացատրելի զգացմունք…

Վ-վստահել

Շատ քիչ մարդկանց եմ վստահում:

Տ-տուն

Վայր, որտեղ միշտ սպասում են, որտեղ կարող ես հանգստանալ ամեն ինչից:

Ր-րոպե

Մեկ րոպեում ներկայացնել տարվա կատարած աշխատանքը:

Ծանրորդները գիտեն՝ դա ի՛նչ է:

Ց-ցանկություն

Ինչ-որ բանի հասնելու համար առաջին հերթին պետք է ցանկություն ունենալ:

Ու-ուրախություն

Հաճելի է շրջապատող մարդկանց ուրախ տեսնելը

Ստիպեք շրջապատի մարդկանց ժպտալ: Կիսվեք ձեր ուրախությամբ:

Փ- Փարիզ

Գեղեցիկ քաղաք, որտեղ բոլորը կցանկանային լինել:

Ք-քույր

Մարդ, ում կարող ես վստահել առանց կասկածի:

Եվ- և՞

Եվ կան գործեր, որոնք մնում են անավարտ…

Օ-Օլիմպիական խաղեր

Յուրաքանչյուր մարզիկի երազանքն է Օլիմպիական խաղերի մեդալ նվաճելը:

Ֆ-ֆուտբոլ

Ֆուտբոլի սիրահար չեմ, բայց կան խաղեր, որոնք միանշանակ արժե դիտել:


Հիշեցնենք, որ Այբուբեն նախագծի նախորդ հերոսներն էին Արթուր Աբրահամը, Լևոն Պաչաջյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Արսեն Ջուլֆալակյանն, Տիգրան Պետրոսյանն, Կամո Հովհաննիսյանն, Առաքել Միրզոյանը, Աղասի Ինանցը, Անի Ամիրաղյանը, Տարոն Ոսկանյանը, Հասմիկ Միքայելյանը, Գոռ Վարդանյանը, Վարդան Մնացականյանը, Արսեն Բալաբեկյանը, Նոել Գևորը, Հենրիխ Մխիթարյանը, Էդքար Մալաքյանը, Վիուլեն Այվազյանը, Ռումյան Հովսեփյանը, Կամո Ունանյանը, Սաթենիկ Հովհաննիսյանն, Ալեքս Միսկիրտչյանն, Սմբատ Մարգարյանն, Անուշ Գրիգորյանն, Արամ Ավագյանը, Գոհար Շահնազարյանը, Միհրան Հարությունյանը ու Գրիգոր Գրիգորյանը:


Նախագիծը՝ Գայանե Նազարյան

Լուսանկարները՝ Իզաբելլա Յայլյանի սոցցանցային էջերից:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված