Հյուսթոն-2015. Աննա Գովելյանը միայն 28-րդն էՀյուսթոն-2015. Աննա Գովելյանը միայն 28-րդն է

Հյուսթոն-2015. Աննա Գովելյանը միայն 28-րդն է

23.11.15 09:49
Հյուսթոն-2015. Աննա Գովելյանը միայն 28-րդն է

Ամերիկյան Հյուսթոնում մեկնարկել է ծանրամարտի 2015թ-ի աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է 2016թ-ին Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:

Անցած գիշեր մրցահարթակ են դուրս եկել 53կգ քաշային կանայք: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր 26-ամյա Աննա Գովելյանը, ով երկամարտի 170կգ արդյունքով (76+94) 39 մասնակիցների թվում զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը:

Այս քաշային կարգում չեմպիոնուհի է դարձել Սյույ Շուցզինը Թայվանից՝ երկամարտւ 221կգ արդյունքով:

Նշենք, որ մեր մարզիկներից այս գիշեր ժամը 01:00-ին մրցահարթակ դուրս կգա 58կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, իսկ ժամը 03:30-ին՝ 69կգ քաշային Վանիկ Ավետիսյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված