Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը՝ Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն
23.11.15 09:18Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտվեց Եվրոպայի շախմատի թիմային առաջնություն, որում հիանալի արդյունքի հասավ Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը՝ դառնալով առաջնության արծաթե մեդալակիր:
9-րդ տուրում մեր տղաները 3:1 հաշվով հաղթեցին Վրաստանի ընտրանուն ու 13 միավորով բաժանեցին 2-4 տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվելով Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն:
Չեմպիոնի կոչմանն արժանացավ Ռուսաստանի հավաքականը, բրոնզե մեդալները բաժին հասան Հունգարիայի ընտրանուն:
Ինչ վերաբերում է կանանց մրցաշարին, ապա այստեղ նույնպես հաղթող ճանաչվեցին ռուսները: Կանանց մեր ընտրանին միայն 11-րդն է՝ 9-րդ տուրում 3.5:0.5 հաշվով Չեխիայի հավաքականին հաղթելուց հետո:
Հայաստան – Վրաստան՝ 3:1
Արոնյան – Ջոբավա 1:0
Սարգսյան – Մչեդիշվիլի 1/2
Մովսիսյան – Պաիչաձե 1:0
Մելքումյան – Գագունաշվիլի 1/2
Հայաստան – Չեխիա 3.5 : 0.5
Դանիելյան – Հավլիկովա 1:0
Մկրտչյան – Օլսարովա 1/2
Գալոյան – Սիկորովա 1:0
Կուրսովա – Կուլովանա 1:0