Ռեյկյավիկ-2015. պարտություն ու ոչ-ոքի նախավերջին տուրումՌեյկյավիկ-2015. պարտություն ու ոչ-ոքի նախավերջին տուրում

Ռեյկյավիկ-2015. պարտություն ու ոչ-ոքի նախավերջին տուրում

22.11.15 11:12
Ռեյկյավիկ-2015. պարտություն ու ոչ-ոքի նախավերջին տուրում

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում երեկ կայացել են նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները:

Տղամարդկանց պայքարում Հայաստան-Ռուսաստան հադիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի են խաղացել, Գաբրիել Սարգսյանին հաջողվել է հաղթել, իսկ Սերգեյ Մովսիսյանը պարտվել է:

Կանանց հավաքականն էլ պարտություն է կրել 1.5:2.5 հաշվով Ավստրիայի հավաքականին: Թիմի կազմում պարտություն են կրել Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Լիլիթ Գալոյանը հաղթել է, իսկ Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացել:

Այսօր կայանալիք վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցելու է Վրաստանի թիմի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Չեխիայի թիմի հետ:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված