Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը հայտնի էՀայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը հայտնի է

Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը հայտնի է

20.11.15 17:00
Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը հայտնի է

Այսօր ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մեկնարկում է ծանրամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունը, որը վարկանշային է Ռիո-2016-ի համար:

Հայաստանի կանանց ու տղամարդկանց հավաքականները Արտաշես Ներսիսյանի ու Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ աշխարհի առաջնությունում ներկայացված են 11 մարզիկով:

Ինչխես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը՝ արդեն հայտնի է մրցելույթների ժամանակացույցը:

Առաջինը պայքարի մեջ կմտնի Աննա Գովելյանը (53 կգ)` նոյեմբերի 22-23, ժամը 01:00-ին:

Նոյեմբերի 23-24 ժամը 01:00-ին մրցահարթակ դուրս կգա Իզաբելլա Յայլյանը (58 կգ), իսկ ժամը 03:30-ին՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ):

Նոյեմբերի 24-25-ին ժամը 03:30-ին իրենց ուժերը կչափեն 77 կգ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը:

Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին:

Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):

Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):

ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի միայն Վանիկ Ավետիսյանի, Անդրանիկ Կարապետյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի, Ռուբեն Ալեքսանյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի մրցելույթները:

Աշխարհի առաջնությունը Հյուսթոնից կմեկնաբանի Առաջին ալիքի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված