Կայացավ Հարություն Խաչատրյանի անվան առաջին հուշամրցաշարըԿայացավ Հարություն Խաչատրյանի անվան առաջին հուշամրցաշարը

Կայացավ Հարություն Խաչատրյանի անվան առաջին հուշամրցաշարը

18.11.15 10:24
Կայացավ Հարություն Խաչատրյանի անվան առաջին հուշամրցաշարը

«Դինամո» մարզական ընկերության մարզադահլիճում նոյեմբերի 16-17 կայացավ ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան առաջին հուշամրցաշարը, որը կազմակերպվել էր Հարություն Խաչատրյանի սաների կողմից:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը՝ մրցումային 2 օրերի ընթացքում պատանի ըմբիշները պայքարեցին լավագույնի կոչման համար: Ոսկե մեդալակիրներ դարձան` Ռոբերտ Կարապետյանը (42 կգ), Աշոտ Մխիթարյանը (46 կգ), Հովհաննես Ազատյանը (50 կգ), Աշոտ Կիրակոսյանը (54 կգ), Տիգրան Մինասյանը (58 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ) և Կարապետ Այվազյանը (100կգ):

Հարություն Խաչատրյանը մարզել է շատ հայտնի և անվանի ըմբիշների: Նրանց թվում կան Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիրներ:

Հուշամրցաշարին մասնակցում էր ավելի քան 230 պատանի ըմբիշ: Մարզիկները ստացել են պատվոգրեր և մեդալներ: Մրցաշարի լավագույն ըմբիշ ճանաչված Մալխաս Ամոյանը կազմակերպիչների կողմից արժանացել է դրամական պարգևի: Խրախուսվել է նաև 58 կգ քաշային կարգի ոսկե մեդալակիր Տիգրան Մինասյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված