Մեր ծանրորդներն արդեն Հյուսթոնում ենՄեր ծանրորդներն արդեն Հյուսթոնում են

Մեր ծանրորդներն արդեն Հյուսթոնում են

17.11.15 16:39
Մեր ծանրորդներն արդեն Հյուսթոնում են

Հոկտեմբերի 16-ին ծանրամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները Կազանում ավարտեցին նախաօլիմպիական աշխարհի առաջնության նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքն ու մեկնեցին Մոսկվա, որտեղից էլ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաք:

Այնտեղ նոյեմբերի 20-28 տեղի են ունենալու տղամարդկանց 82-րդ և կանանց 25-րդ առաջնությունները:

Հիշեցնենք, որ տղամարդկանց հավաքականը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Հյուսթոնում հանդես կգա հետևյալ կազմով. Վանիկ Ավետիսյան (69 կգ), Անդրանիկ Կարապետյան, Տիգրան Մարտիրոսյան (77 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան (+105 կգ):

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը վստահել է հետևյալ ծանրորդուհիներին՝ Աննա Գովելյան (53 կգ), Իզաբելա Յայլյան (58 կգ), Նազիկ Ավդալյան (69 կգ), Սոնա Պողոսյան (75 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (+75 կգ):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված