Հայտնի են Գոլեցյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողներըՀայտնի են Գոլեցյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները

Հայտնի են Գոլեցյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները

16.11.15 15:13
Հայտնի են Գոլեցյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի բոլոր հաղթողները

Արտաշատ քաղաքի Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում նոյեմբերի 14-15 կայացել է ըմբշամարտի համանուն միջազգաին մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը՝ պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեցին Հայկ Բադալյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Գևորգ Թադևոսյանը (60 կգ), Թոռնիկե Կվինիտաձեն (66 կգ), Տարիել Գաֆրինդաշվիլին (74 կգ), Սարգիս Հովսեփյանը (84 կգ), Գիվի Մաճառաշվիլին (96 կգ) և Նորիկո Ուտաշվիլին (120 կգ):

«Այս մրցաշարը թույլ տվեց մեզ ևս մեկ անգամ տեսնելու երիտասարդ ըմբիշների մարզավիճակը: Առաջին անգամ մասնակցում էին 1998 թվականին ծնված մարզիկները, հետաքրքիր էր նրանց հետևել նոր տարիքային խմբում: Մրցաշարի արդյունքների հիման վրա կձևավորվի այն թիմը, որը կմասնակցի դեկտեմբերին Ծաղկաձորում կայանալիք ուսումնամարզական հավաքին: Սակայն այդ հավաքի հարցը վերջնական կորոշի ֆեդերացիան: Ընդհանուր առմամբ` գոհ եմ մեր ըմբիշների ելույթներից: Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի մենք ունեցանք 4 չեմպիոն, չնայած մրցաշարին մասնակցում էին Վրաստանի, Օսեթիայի և Դաղստանի լավ ըմբիշներ»,- ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցում ասել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված