Ռոնդա Ռոուզիի 1-ին պարտությունը (տեսանյութ)Ռոնդա Ռոուզիի 1-ին պարտությունը (տեսանյութ)

Ռոնդա Ռոուզիի 1-ին պարտությունը (տեսանյութ)

15.11.15 13:03
Ռոնդա Ռոուզիի 1-ին պարտությունը (տեսանյութ)

Թեթեւագույն քաշային կարգում UFC չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին այլեւս անպարտելի չէ:

Ռոուզին ավստրալական UFC 193 մրցաշարում սենսացիոն պարտություն կրեց ամերիկուհի Հոլլի Հոլմից: Ու չնայած նրան, որ Ռոուզիի ոչ մի մրցամարտ չէր ձգվել 3 րոպեից ավել, այս մրցամարտը ձգվեց 2 ռաունդ: Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնուհին 1-ին ռաունդում ձախով քանի-քանի հարված իրացրեց, իսկ արդեն 2րդ ռաունդում նույն ձախով հարվածեց Ռոուզիի ծնոտին, ինչից հետո Ռոնդան ընկավ: Իսկ Հոլմը շարունակեց իր գործողությունները այնքան, մինչեւ մրցավարը ստիպված եղավ դադարեցնել մրցամարտը:

Ի դեպ, սրահը երկար ժամանակ լռում էր, ապա թնդաց ծափողջույններից: Նման ելքի ոչ ոք չէր սպասում: Հոլլի Հոլմը UFC նոր չեմպիոնուհին է:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված