2 մեդալ՝ անդիևյան մրցաշարի մեկնարկային օրը (լուսանկարներ)2 մեդալ՝ անդիևյան մրցաշարի մեկնարկային օրը (լուսանկարներ)

2 մեդալ՝ անդիևյան մրցաշարի մեկնարկային օրը (լուսանկարներ)

07.11.15 09:30
2 մեդալ՝ անդիևյան մրցաշարի մեկնարկային օրը (լուսանկարներ)

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկովկասում նախօրեին մեկնարկել է Սոսլան Անդիևի մրցանակների 37-րդ մրցաշարը, որին մասնակցում են 300-ից ավելի ազատոճային ըմբիշներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից ու Հայաստանից:

Մրցումային 1-ին օրը մրցագորգ դուրս եկան 57, 61, 65 ու 70 կգ քաշային ըմբիշները: Այս քաշային կարգերում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը մրցատեղի էր տարել 57 կգ քաշայիններ Գարիկ Բարսեղյանին, Գառնիկ Մնացականյանին և Գոռ Գրիգրյանին, 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանին, 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանին ու Վալտեր Մարգարյանին:

Արդյունքում, հաջողությունը ուղեկցեց միայն մեր 57կգ քաշային ըմբիշներին:

Նախորդ խաղարկության հաղթող Գարիկ Բարսեղյանն այս անգամ էլ էր անկասելի ու եզրափակչում 5:4 հաշվով առավելության հասավ դաղստանցի Ռուստամ Կարախանովի նկատմամբ, ով կիսաեզրափակչում 4:3 հաշվով առավելության էր հասել Գառնիկ Մնացականյանի նկատմամբ:

Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց մեր մյուս ներկայացուցիչը՝ Գառնիկ Մնացականյանը՝ հաղթելով Ջաբրաիլ Գաիրբեկովին Դաղստանից 10:7 հաշվով:

65կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանն, ով մինչ այս հանդես էր գալիս 61կգ քաշային կարգում ու չնայած դրան՝ մրցաշարի ֆավորիտներից մեկն էր, Վլադիկովկասում իր ուղին զիջեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին՝ պարտվելով 7:8 հաշվով:

Եզրափակիչ չհասավ նաև առաջնության մեկ այլ ֆավորիտ, 2013թ-ի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն, ով նույնպես քաշային կարգի փոփոխություն էր կատարել ու 65-ից տեղափոխվել է 70կգ քաշային կարգ: Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտը վաղաժամ ավարտեց, սակայն արդեն 2-րդ շրջանի գոտեմարտում հաշվի մեջ առաջ լինելով՝ գետնվեց մրցակցի՝ Եվրոպայի 2015թ-ի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, ուկրաինացի Վասիլի Միխայլովի կողմից ու դուրս մնաց պայքարից:


Տեխնիկական արդյունքներ

57 կգ քաշային կարգ

1. Գարիկ Բարսեղյան (Հայաստան)

2. Ռուստամ Կարախանով (Դաղստան)

3. Գառնիկ Մնացականյան (Հայաստան)

3. Բոբոխոն Վախիդով (Տաջիկստան).


61 կգ քաշային կարգ

1. Գեորգի Կոլիև (Բելառուս)

2. Ազնաուր Թավաև (Դաղստան)

3. Արտյոմ Գեբեկով (Դաղստան)

3. Մուհամեդ Թալաբաև (Ղազախստան)


65 կգ քաշային կարգ

1. Ազամատ Կաբիսով

2. Սոսլան Կոչիև

3. Գամլետ Ռամոնով

3. Թամերլան Գաբիսով (բոլորը՝ Ալանիա)


70 կգ քաշային կարգ

1. Ռուսլան Ախմեդով (Դաղստան)

2. Իվան Բագաև (Ալանիա)

3. Վասիլի Միխայլով (Ուկրաինա)

3. Գեորգի Գագիև (Ալանիա)




sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված