Հավաքականի կազմը հայտնի էՀավաքականի կազմը հայտնի է

Հավաքականի կազմը հայտնի է

05.11.15 12:13
Հավաքականի կազմը հայտնի է

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը 7 ներկայացուցիչ կունենա:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը՝ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է առաջնությանը մասնակցող բռնցքամարտիկների անունները. Հովհաննես Դանիելյան (49 կգ), Վահե Բադալյան (52 կգ), Հրայր Շահվերդյան (56կգ), Սպարտակ Թամարյան (60 կգ), Գառնիկ Պապիկյան (64 կգ), Սոս Քոչարյան (81 կգ) և Դավիթ Չալոյան (91կգ):

Նոյեմբերի 9-ին բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը կմեկնի Վիլնյուս: Լիտվայում կանցկացնի 2-րդ ուսումնամարզական հավաքը, որը կտևի 10 օր: Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կկայանա նոյեմբերի 19-29-ը Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված