Փոփոխություններ քաշային կարգերում. հայ ազատոճայինները մեկնում են ՎլադիկովկասՓոփոխություններ քաշային կարգերում. հայ ազատոճայինները մեկնում են Վլադիկովկաս

Փոփոխություններ քաշային կարգերում. հայ ազատոճայինները մեկնում են Վլադիկովկաս

03.11.15 17:17
Փոփոխություններ քաշային կարգերում. հայ ազատոճայինները մեկնում են Վլադիկովկաս

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ նախապատրաստվում է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևի անվան միջազգային մրցաշարին, որը կայանալու է նոյեմբերի 6-7-ը Վլադիկովկասում:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը՝ հավաքականը մրցատեղի կմեկնի արդեն վաղը: Թիմում ընդգրկված կլինեն 57 կգ քաշայիններ Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը և Գոռ Գրիգրյանը, 65 կգ քաշային կարգում կմասնակցի Վալոդյա Ֆրանգուլյանն, ով մինչ այս հանդես է եկել 61կգ քաշային կարգում, 70 կգ քաշային կարգում՝ Դավիթ Սաֆարյանը, ով նույնպես այլ քաշային կարգում է մինչ այս հանդես եկել, և Վալտեր Մարգարյանը, 74 կգ քաշային կարգում՝ Գրիգոր Գրիգորյանը և Վարուժան Կաջոյանը, 86 կգ քաշային կարգում՝ Շամիր Աթյանը և Մուսա Մուրթազալիևը, իսկ 97 կգ քաշային կարգում` Անդրանիկ Գալստյանը և Էդգար Ենոքյանը

Մրցաշարի պաշտոնական բացումը կկայանա նոյեմբերի 6-ին: Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս կգան 57 կգ, 61 կգ, 65 կգ и 70 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված