Մեյվեզերին զրկել են WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումիցՄեյվեզերին զրկել են WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումից

Մեյվեզերին զրկել են WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումից

02.11.15 17:22
Մեյվեզերին զրկել են WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումից

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը Չինաստանում կայացած կոնգրեսսի ընթացքում զրկել է Ֆլոյդ Մեյվեզերին կիսամիջին ու առաջին միջին քաշային կարգերում աշխարհի չեմպիոնի կոչումից: Խորհուրդը Մեյվեզերին շնորհել է պատվավոր չեմպիոնի կարգավիճակը:

«Պատվավոր չեմպիոնը աշխարհի չեմպիոն չէ, բայց իրավունք ունի՝ չեմպիոնական տիտղոսի մրցամարտ պահանջել ցանկացած ժամանակ»,-ասվում է WBC-Ի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Անդրե Բերտոյի հանդեպ տոնած հաղթանակից հետո Մեյվեզերը հայտարարեց իր մարզական կարիեայի ավարտի մասին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված