Հայ ծանրորդները մեկնել են ԿազանՀայ ծանրորդները մեկնել են Կազան

Հայ ծանրորդները մեկնել են Կազան

29.10.15 12:22
Հայ ծանրորդները մեկնել են Կազան

Անցած գիշեր ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Կազան՝ ուսումնամարզական հավաքի, որի ընթացքում կպատրաստվեմ նոյեմբերի 20-29-ը ամերիկյան Հյուսոնում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությանը:

Կազանյան հավաքը կավարտվի նոյեմբերի 16-ին, որտեղից էլ ծանրորդները կուղևորվեն միանգամից Հյուսթոն:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականի կազմում ԱՄՆ կմեկնի 6 մարզիկ՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը (+105 կգ):

Իսկ Արտաշես Ներսիսյանի թիմում հավաքին, ապա՝ աշխարհի առաջնությանը կմասնակցեն 5 ծանրորդուհիներ՝ Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված