Մեննի Պակյաոյի վերջին մրցամարտը՝ ապրիլինՄեննի Պակյաոյի վերջին մրցամարտը՝ ապրիլին

Մեննի Պակյաոյի վերջին մրցամարտը՝ ապրիլին
26.10.15 17:31
8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մեննի պակյաոն իր կարիերայի վերջին մրցամարտը կանցկացնի 2016թ-ի ապրիլին:
Այդ մասին տեղեկացրել է նրա փրոմոութեր Բոբ Արումը:
«Մեննին ինձ ասաց, որ ապրիլի 9-ին կայանալիք մրցամարտը վերջինը կլինի իր կարեիարյում: Ես ձեզ ասում եմ այն, ինչ ասել է ինձ Մեննին անցած շաաթ՝ ընթրիքի ընթացքում: Մենք շատ լուրջ զրուցում էինք ու նա ասաց. «Բոբ, ես հույս ունեմ, որ մայիսի կեսերին ինձ սենատոր կընտրեն ու ես այդ պահից չեմ կարողանա զբաղվել բռնցքամարտով»,-ասել Արումը:
Նշենք, որ Պակյաոյի մրցակցի անունը դեռ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ ընտրությունը կկատարվի Խուան Մանուել Մարկեսի, Թիմաթի Բրեդլիի, Քելլ Բրուքի, Թերենս Քրոուֆորդի ու Ամիր Խանի միջև:
sport.slaq.am - Սպորտային Լրատվություն


Ամենաընթերցված