Սինգապուրյան «անցորդը» ինքնակամ վերադարձել է բանտ (տեսանյութ)Սինգապուրյան «անցորդը» ինքնակամ վերադարձել է բանտ (տեսանյութ)

Սինգապուրյան «անցորդը» ինքնակամ վերադարձել է բանտ (տեսանյութ)

20.10.15 11:09
Սինգապուրյան «անցորդը» ինքնակամ վերադարձել է բանտ (տեսանյութ)

Մի քանի շաբաթ առաջ F1-ի Սինգապուրի գրան-պրիի ընթացքում մրցուղի դուրս եկած երկրպագուն ինքնակամ վերադարձել է բանտ:

27-ամյա Յոգվիտամ Փրավին Դոքիան նման որոշում է ընդունել՝ ակնկալելի պատժաչափը կրճատելու համար: Դոքիան 10 օր բանտում անցկացնելուց հետո բաց էր թողնվել՝ 15 հազար դոլլար գրավի դիմաց:

Նա մեղադրվում է Սինգապուրի քրեական օրենսգրքի 336ա կետով՝ այլ մարդկանց անվտանգությունը վտանգող գործողությունների համար: Տղային սպառնում է կալանք մինչև 6 ամսի ժամկետով, 1800 դոլլարին համարժեք տուգանք կամ էլ՝ 2-ը միասին:

Դատաքննության մեկնարկը կտրվի նոյեմբերի 3-ին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված