VII միջմայրցամաքային գավաթ. Աթյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտումVII միջմայրցամաքային գավաթ. Աթյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում

VII միջմայրցամաքային գավաթ. Աթյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում

19.10.15 10:07
VII միջմայրցամաքային գավաթ. Աթյանը պարտվեց բրոնզի համար գոտեմարտում

Խասավյուրտում ավարտվեց VII միջմայրցամաքային գավաթի խաղարկությունը, որի 2-րդ՝ եզրափակիչ օրը մրցագորգ դուրս եկան մեր 86կգ քաշային ըմբիշները՝ Վահե Թամրազյանն ու Շամիր Աթյանը: Հենց վերջինն էլ իրավունք ստացավ՝ գոտեմարտելու փոքր եզրափակչում՝ բրոնզի համար պայքարում:

Աթյանը մեկնարկային 3 գոտեմարտերում տուշեով հաղթանակ տոնեց նախ ադրբեջանցի Մագոմեդ Աբդուխիլիկովի, ապա՝ մոլդովացի Ստեֆան Գեորգիցայի ու կանադացի Թամերլան Թագզիեւի նկատմամբ: Սակայն կիսաեզրափակչում Շամիր Աթյանը 10:0 հաշվով պարտություն կրեց Դաուրեն Կուրգուլիեւից: Արդյունքում մեր ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Թամերլան Ախմեդովի հետ՝ պարտվելով 2:11 հաշվով:

Ինչ վերաբերում է մեր մյուս մարզիկին, ապա Վահե Թամրազյանը իր մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով պարտվեց լեհ Զբիգնեւ Բարանովսկուն ու լքեց պայքարը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված