VII միջմայրցամաքային գավաթ. անհաջող մեկնարկ՝ ԴաղստանումVII միջմայրցամաքային գավաթ. անհաջող մեկնարկ՝ Դաղստանում

VII միջմայրցամաքային գավաթ. անհաջող մեկնարկ՝ Դաղստանում

17.10.15 17:15
VII միջմայրցամաքային գավաթ. անհաջող մեկնարկ՝ Դաղստանում

Դաղստանական Խասավյուրտում ավարտվեցին VII միջմայրցամաքային գավաթի մեկնարկային օրվա նախնական գոտեմարտերը:

Այսօր խասավյուրտյան մրցագորգը 57, 65, 74 ու 97կգ քաշային ըմբիշներինն էր: Հովսեփ Հովսեփյանի գլխավորած Հայաստանի թիմն այս քաշային կարգերից միայն 2-ում՝ 74 ու 97կգ քաշային կարգերում ներկայացուցիչներ ուներ:

74կգ քաշային կարգում 2014թ-ի Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտը 1:1 հաշվով ավարտեց Ռուսաստանը ներկայացնող մախաչկալացի Մագոմեդգաջի Իմանշապիևի հետ ու ճանապարհը զիջեց դաղստանցի մարզիկին: 1/8 եզրափակիչ փուլում մեկնարկեց այդ քաշային կարգում մեր մյուս ներկայացուցիչը՝ Վարուժան Կաջոյանը՝ գոտեմարտելով Ռուսաստանը ներկայացնող Ադամ Խասիևի հետ ու պարտվելով 11:12 հաշվով:

97կգ քաշային կարգում որակավորման փուլում Էդգար Ենոքյանը 9:5 հաշվով առավելության հասավ ռումինացի Վլադ Կարասի նկատմամբ, իսկ Անդրանիկ Գալստյանը 12:2 հաշվով հաղթեց մոլդովացի Դմիտրի Չակուստային: 1/8 եզրափակիչ փուլում, սակայն, Ենոքյանն ու Գալստյանը տուշեով պարտվեցին համապատասխանաբար Ազրեթ Շոգենովին ու Ախմետ Բատաևին: Այս քաշային կարգում մեր 3-րդ ներկայացուցիչը՝ Վիկտոր Կազիշվիլին իր պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ էլ պարտվեց ադրբեջանցի Մագոմեդռասուլ Գաջիմագոմեդովին:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված