VII միջմայրցամաքային գավաթ. 5 հայ ըմբիշ՝ մեկնարկային օրըVII միջմայրցամաքային գավաթ. 5 հայ ըմբիշ՝ մեկնարկային օրը

VII միջմայրցամաքային գավաթ. 5 հայ ըմբիշ՝ մեկնարկային օրը

17.10.15 10:58
VII միջմայրցամաքային գավաթ. 5 հայ ըմբիշ՝ մեկնարկային օրը

Այսօր դաղստանական Խասավյուրտում մեկնարկում է UWW-ի օրացույցում տեղ գտած VII միջմայրցամաքային գավաթը, որը 2006թ-ից փոխարինում է Շամիլ Ումախանովի հուշամրցաշարին:

Այս մրցաշարին մեր ազատոճայինները մասնակցում են հավաքականի 2-րդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանի գլխավորությամբ: Դաղստանում հայ ազատոճայինները պայքարելու են 3 քաշային կարգերում: 74կգ քաշային կարգում մրցագորգ են դուրս գալու Գրիգոր Գրիգորյանն ու Վարուժան Կաջոյանը, 86կգ քաշային կարգում՝ Մուսա Մուրթազալիևը, Շամիր Աթյանն ու Վահե Թամրազյանը, 97կգ քաշային կարգում՝ Էդգար Ենոքյանը, Վիկտոր Կազիշվիլին և Անդրանիկ Գալստյանը:

Մեր թիմից այսօր մրցագորգ դուրս կգան միայն 74 ու 97կգ քաշային ըմբիշները:

Վիճակահանությամբ՝ Կաջոյանը կմեկնարկի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի Ռուսաստանը ներկայացնող Ադամ Խաշիևի հետ: Հաղթանակի դեպքում հաջորդ մրցակիցը կլինի Խաբիբ Մագոմեդով-Իսա Շապիև ռուսական զույգի հաղթողը: Գրիգոր Գրիգորյանը իր ելույթները կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա 1-ին մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ, դաղստանցի Մագոմեդգաջի Իմանշապիևը: Ընդհանրապես, այս քաշային կարգում առավելագույն ուժեղ ըմբիշները տեղ են գտել ցանցի հենց ստորին հատվածում:

Նույն պատկերն է նաև 97կգ քաշային կարգում, որտեղ 1/8 եզրափակչից մեկնարկող միայն 1 ներկայացուցիչ ունենք՝ Վիկտոր Կազիշվիլին, ով կմեկնարկի ադրբեջանցի Մագոմեդռասուլ Գաջիմագոմեդովի դեմ գոտամարտով:

Ենոքյանն ու Գալստյանը իրենց պայքարը կսկսեն որակավորման փուլից: Ենոքյանի 1-ին մրցակիցը ռումինացի Վլադ Կարասն է: Հաղթանակի դեպքում 1/8 եզրափակչում Ենոքյանը կգոտեմարտի Ազրեթ Շոգենովի հետ Ռուսաստանից: Իսկ Գալստյանը պայքարը կսկսի մոլդովացի Դմիտրի Չակուստայի հետ գոտեմարտով՝ հաղթանակի դեպքում հաջորդ փուլում մրցելով Ախմեդ Բատաև-Արսլան Բիլյալով զույգի հաղթողի հետ:

Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 11:00-ին:

Նշենք, որ Դաղստանի սպորտի նախարարությունը յուրաքանչյուր քաշային կարգում հաղթողին է հանձնում 2.500 դոլլար գումարային մրցանակ, 1500 ու 500՝ համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերի համար, ինչպես նաև՝ 500 դոլլար մրցանակ հաղթողի մարզչին: Բացի այդ՝ նախատեսված են հատուկ մրցանակներ, որոնցից գլխավորը ավտոմեքենան է: Այն նվիրում է ծնունդով խասավյուրտցի ըմբիշ Բագավդին Ումախանովը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված