Կայացավ Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան ըմբշամարտի VII հուշամրցաշարըԿայացավ Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան ըմբշամարտի VII հուշամրցաշարը

Կայացավ Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան ըմբշամարտի VII հուշամրցաշարը

17.10.15 09:01
Կայացավ Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների անվան ըմբշամարտի VII հուշամրցաշարը

Երևանում հոկտեմբերի 15-16-ին կայացավ ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների միջազգային 7-րդ հուշամրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը՝ մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկան 42 կգ, 50 կգ, 58 կգ, 69 կգ և 85 կգ քաշային ըմբիշները: Ոսկե մեդալակիրներ դարձան Նորիկ Ասատրյանը (42 կգ, Մալաթիա), Հրաչյա Մարգարյանը (50 կգ, Արտաշատ), Վազգեն Թևանյանը (58 կգ, Արտաշատ), Գեղամ Գալստյանը (69 կգ, Արտաշատ), Մհեր Մարկոսյանը (85 կգ, Վանաձոր):

Նորիկ Ասատրյանը և Գեղամ Գալստյանը ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի ընկեր, բարերար Արմեն Բաղդասարյանի կողմից դրամական պարգևներ ստացան: Եղիշե Կարապետյանի քաշային կարգի (85 կգ) չեմպիոն Մհեր Մարկոսյանը, մրցումների կազմակերպիչների կողմից հատուկ մրցանակի արժանացավ:

Իսկ մրցումային 2-րդ օրը մրցագորգ դուրս եկան 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ, 100 կգ քաշայի կարգի ըմբիշները: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիրներ դարձան Ռազմիկ Պապիկյանը (46 կգ, Օլիմպիական հերթափոխի քոլեջ), Նարեկ Հարությունյանը (54 կգ, Արմավիր), Արման Անդրիասյանը (63 կգ, Արտաշատ), Հովիկ Աղբալյանը (76 կգ,Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների մարզադպրոց ) և Սաշա Ցիխիլովը (100 կգ, Ռուսաստան): Եղիշե Կարապետյանի ընկեր, բարերար Արմեն Բաղդասարյանը դրամական պարգևներ հանձնեց 46 և 76 կգ քաշային ըմբիշներին:

Հուշամրցաշարին մասնակցում էին 1999, 2000, 2001 թվականներին ծնված ըմբիշներ Երևանից, Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից, Վրաստանից, Իրանից և Ռուսաստանի Դաշնությունից:


Լուսանկարը՝ Մենապայքարային մարզաձևերի ասոցիացիա ֆեյսբուքյան էջից



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված