Ազատոճայինները մեկնում են Դաղստան՝ VII միջմայրցամաքային գավաթի և Աբդուսալամովի մրցանակների խաղարկությանըԱզատոճայինները մեկնում են Դաղստան՝ VII միջմայրցամաքային գավաթի և Աբդուսալամովի մրցանակների խաղարկությանը

Ազատոճայինները մեկնում են Դաղստան՝ VII միջմայրցամաքային գավաթի և Աբդուսալամովի մրցանակների խաղարկությանը

15.10.15 17:10
Ազատոճայինները մեկնում են Դաղստան՝ VII միջմայրցամաքային գավաթի և Աբդուսալամովի մրցանակների խաղարկությանը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 2-րդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանի գլխավորությամբ այսօր ազատոճայինների մեր թիմը մեկնում է Դաղստանի Խասավյուրտ քաղաք, որտեղ արդեն վաղը մեկնարկում է UWW-ի օրացույցում տեղ գտած VII միջմայրցամաքային գավաթը, որը 2006թ-ից փոխարինում է Շամիլ Ումախանովի հուշամրցաշարին:

Դաղստանում հայ ազատոճայինները պայքարելու են 4 քաշային կարգերում: 74կգ քաշային կարգում մրցագորգ են դուրս գալու Գրիգոր Գրիգորյանն ու Վարուժան Կաջոյանը, 86կգ քաշային կարգում՝ Մուսա Մուրթազալիևը, Շամիր Աթյանն ու Վահե Թամրազյանը, 97կգ քաշային կարգում՝ Էդգար Ենոքյանն ու Վիկտոր Կազիշվիլին և 125կգ քաշային կարգում՝ Անդրանիկ Գալստյանը:

Դաղստանի սպորտի նախարարությունը յուրաքանչյուր քաշային կարգում հաղթողին է հանձնում 2.500 դոլլար գումարային մրցանակ, 1500 ու 500՝ համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերի համար, ինչպես նաև՝ 500 դոլլար մրցանակ հաղթողի մարզչին: Բացի այդ՝ նախատեսված են հատուկ մրցանակներ, որոնցից գլխավորը ավտոմեքենան է: Այն նվիրում է ծնունդով խասավյուրտցի ըմբիշ Բագավդին Ումախանովը:

Նշենք, որ ամենայն հավանականությամբ մեր ազատոճայինները այս մրցաշարից հետո քառօրյա հավաք կանցկացնեն Խասավյուրտում, ապա կմեկնեն Բոտլիխ, որը 140կմ վրա է գտնվում Խասավյուրտից ու որտեղ արդեն հաջորդ հանգստյան օրերին կանցնի Յուսուպ Աբդուսալամովի մրցանակների խաղարկությունը:

Հիշեցնենք, որ նախխորդ հանգստայն օրերին Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ մեր ազատոճայինները 4 քաշայինբ կարգերում մասնակցում էին Կադիրովի գավաթի խաղարկությանը ու այնտեղից ձեռնունայն վերդարձան:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված