Կարլսենը պաշտպանեց տիտղոսը, Արոնյանը 46-րդն էԿարլսենը պաշտպանեց տիտղոսը, Արոնյանը 46-րդն է

Կարլսենը պաշտպանեց տիտղոսը, Արոնյանը 46-րդն է

13.10.15 11:40
Կարլսենը պաշտպանեց տիտղոսը, Արոնյանը 46-րդն է

Բեռլինում ավարտվել է ռապիդի աշխարհի առաջնությունը:

Մրցումների հաղթող է դարձել շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Այսպիսով նա պաշտպանես 2014թ-ին Դուբայում նվաճած տիտղոսը: Կարլսենը 15 տուրում վաստակեց 11.5 միավոր:

2-րդ արդյունքը գրանցեց ռուս Յան Նեպոմնյաշչին՝ 10.5 միավորով՝ լրացուցիչ ցուանիշներով գերազանցելով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին ու կուբացի Լենյեր Դոմինգեսին:

Հայ շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանը 9 միավորով 35-րդն է 150 մասնակցի թվում, Լևոն Արոնյանը 46-րդը 8.5 միավորով, Տիգրան Պետրոսյանը 8 միավորով՝ 56-րդը:

Նշենք, որ այսօր Բեռլինում մեկնարկելու է բլիցի աշխարհի առաջնությունը:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված