Կադիրովի գավաթ-2015. Գրոզնիից ոչ մի մեդալԿադիրովի գավաթ-2015. Գրոզնիից ոչ մի մեդալ

Կադիրովի գավաթ-2015. Գրոզնիից ոչ մի մեդալ

12.10.15 11:07
Կադիրովի գավաթ-2015. Գրոզնիից ոչ մի մեդալ

Հայ ազատոճային ըմբիշները անհաջող ելույթներ ունեցան օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ադլան Վարաևի մրցանակների միջազգային VII մրցաշարում, որն առավելապես հայտնի է որպես Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի գավաթ:

Գրոզնիում Արայիկ Բաղդադյանի գլխավորած 8 հոգանոց թիմի ոչ մի ներկայացուցիչ եզրափակիչ գոտեմարտերի փուլ չհասավ:Մրցաշարի 1-ին օրը 65կգ քաշայիններ Նարեկ Սիրունյանն ու Արթուր Բաղդասարյանը պարտվեցին մրցաշարի հենց մեկնարկում, իսկ 57կգ քաշային Գարիկ Բարսեղյանը հասավ մինչեւ 1/4 եզրափակիչ՝ մեկնարկում հաղթելով ղրղզ Ուլուք Ժորդոսբեկովին, ապա Ռուստամ Ամպարին, 1/8 եզրափակչում՝ Զաուր Ուգուեին, բայց արդեն 1/4 եզրափակչում 12:1 հաշվով պարտվեց դաղստանցի Նարիման Իսրապիլովին ու դուրս մնաց մեդալների համար պայքարից, քանի որ Իսրալժպիլովն իր հերթին չհասավ եզրափակիչ:

Գրեթե նույն պատկերն էր նաև մրցաշարի 2-րդ օրը, երբ մրցագորգ դուրս եկան 61կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, 70կգ քաշայիններ Իշխան Պողոսյանը ու Վալտեր Մարգարյանը, 86կգ քաշայիններ Արման Մկրտչյանն ու Գևորգ Համբարձումյանը: Մյուսներից առավել առաջ անցաn միայն Վալոդյա Ֆրանգուլյանը ու Վալտեր Մարգարյանը: Առաջինը մեկնարկում հաղթեց Սելիմ Կոզանին Թուրքիայից, ապա՝ 5:2 հաշվով 1/8եզրափակչում պարտվեց Մուրշիդ Մութալիմովին, իսկ Մարգարյանը մեկնարկում հաղթեց ռուս Արսեն Գուսբանովին, սակայն 1/8 եզրափակչում պարտություն կրեց Ռասուլ Ջուկաևից: Ջուկաևն ու Իշխան Պողոսյանի մեկնարկային գոտեմարտի մրցակից Խուսեյ Սույունչեւը հասան եզրափակիչ, սակայն մեր տղաներից ոչ մեկը չկարողացավ 3-րդ տեղի համար գոտեմարտի իրավունք վաստակել:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված