Հեմիլթոնի 9-րդ հաղթանակն ու Force India-ի 1-ին պոդիումը (Լուսանկար)Հեմիլթոնի 9-րդ հաղթանակն ու Force India-ի 1-ին պոդիումը (Լուսանկար)

Հեմիլթոնի 9-րդ հաղթանակն ու Force India-ի 1-ին պոդիումը (Լուսանկար)

11.10.15 18:10
Հեմիլթոնի 9-րդ հաղթանակն ու Force India-ի 1-ին պոդիումը (Լուսանկար)

Mercedes-ի արշավորդ Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով Սոչի-ավտոդրոմում ավաչտվեց Ռուսաստանի գրան-պրին:

Սա բրիտանացու 9-րդ հաղթանակն էր ընթացիկ մրցաշրջանում ու 42-րդը կարիերայում: Այդ վերջին ցուցանիշով Հեմիլթոնը հավասարվեց Սոչիում եզրագիծը 2-րդը հատած Սեբաստյան Ֆետտելին:

Եզրագիծը 3-րդը հատեց Սերխիո Պերեսը՝ բերելով Force India-ի 1-ին պոդիումը 2015թ-ին:

Պոդիումային եզրագիծ գրանցեցին նաեւ Ֆելիպե Մասսան, Կիմի Ռայկոնենը, Դանիիլ Կվյատը, Ֆելիպե Նասրը, Պաստոր Մալդոնադոն, Ջենսոն Բաթթոնն ու Ֆերնանդո Ալոնսոն:

Նշենք, որ Mercedes-ը այս պահի դրությամբ այսօր չկարողացավ նվաճել կոնստրուկտորների գավաթը, սակայն վերջին շրջանում Ռայկոնենի ու Բոտտասի միջեւ տեղի ունեցած միջադեպը ստյուարդները կուսումնասիրեն ու Ռայկոնենի հավանական պատիժը Mercedes-ին կարող է հաղթանակ բերել:



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված