Ռուսաստանի գրան-պրին՝ LIVE
11.10.15 14:57
Րոպեներ անց Սոչի-ավտոդրոմում կմեկնարկի Ռուսաստանի գրան-պրին:
5853մ երկարությամբ 53 շրջան է առջեւում՝ ընդհանուր առմամբ 309.732կմ երկարությամբ: Սա առաջնության 3-րդ ամենաերկար մրցուղին է ու իր ձգվածությամբ զիջում է միայն Սպային ու Սիլվերսթոունին:
Այստեղ 18 շրջադարձ կա՝ 12 աջ ու 6 ձախ: Աէրոդինամիկան կարգավորվում է սեղմման ուժի բարձր մակարդակի վրա:
Առավելագույն արագությունը Սոչիում 320 կմ/ժ է, միջինը՝ 210 կմ/ժ. Արշավորդները գազի ոտնակը լրիվ սեղմած անցնում են շրջանւ 56%-ը, արգելակման ժամանակը՝ շրջանի 10%-ը:Ավտոդրոմն ունի արգելակման 12 գոտի:
Ռուսատանի այս գրան-պրին անչափ սպասված է Mercedes-ի համար, քանի որ հենց այսօր Mercedes-ը կարող է նվաճել կոնստրուկտորների գավաթը, բացի այդ՝ տոնել 40-րդ հաղթանակը:
Ի դեպ 1-ին շարքից մեկնարկում են հենց Mercedes-ները՝ Նիկո Ռոսբերգը փոուլից, նրա կողքին՝ Լյուիս Հեմիլթոնը:
2-րդ շարքում են Վալտերի Բոտտասն ու Սեբաստյան Ֆետտելը, 3-րդում ՝ Կիմի Ռայկոնենն ու Նիկո Հյուլկենբերգը, 4-րդում՝ Սերխիո Պերեսն ու Ռոմեն Գրոժանը, 5-ում՝ Մաքս Ֆերստապենն ու Դանիել Ռիկիարդոն, 6-րդում՝ Դանիիլ Կվյատն ու Ֆելիպե Նասրը, 7-րդում՝ Ջենսոն Բաթթոնն ու Պաստոր Մալդոնադոն, 8-րդում՝ Ֆելիպե Մասսան ու Մարկուս Էրիքսոնը, 9-րդում՝ Ուիլլ Սթիվենսն ու Ռոբերտո Մերին, 10-րդում՝ Ֆերնանդո Ալոնսոն ու նախօրեին լրջագույն վթարի ենթարկված, բայց բժիշկների կողմից մեկնարկի թույլատրված Կարլոս Սայնցը:

