Կադիրովի գավաթ-2015. 5 հայ ըմբիշ` մրցումային 2-րդ օրըԿադիրովի գավաթ-2015. 5 հայ ըմբիշ` մրցումային 2-րդ օրը

Կադիրովի գավաթ-2015. 5 հայ ըմբիշ` մրցումային 2-րդ օրը

11.10.15 11:11
Կադիրովի գավաթ-2015. 5 հայ ըմբիշ` մրցումային 2-րդ օրը

Երեկ Չեչնիայում՝ Գրոզնիում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի՝ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ադլան Վարաևի մրցանակների միջազգային VII մրցաշարը, որն առավելապես հայտնի է որպես Չեչնիայի հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի գավաթ: Մրցաշարի մեկնարկային օրը մրցագորգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող 3 ըմբիշներ՝ 57կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, 65գ քաշայիններ Նարեկ Սիրունյանն ու Արթուր Բաղդասարյանը:

Սիրունյանն ու Բաղդասարյանը պարտվեցին մրցաշարի հենց մեկնարկում, իսկ 57կգ քաշային Գարիկ Բարսեղյանը հասավ մինչեւ 1/4 եզրափակիչ՝ մեկնարկում հաղթելով ղրղզ Ուլուք Ժորդոսբեկովին, ապա Ռուստամ Ամպարին, 1/8 եզրափակչում՝ Զաուր Ուգուեին, այց արդեն 1/4 եզրափակչում 12:1 հաշվով պարտվեց դաղստանցի Նարիման Իսրապիլովին ու դուրս մնաց մեդալների համար պայքարից, քանի որ Իսրալժպիլովն իր հերթին չհասավ եզրափակիչ:

Այսօր մրցագորգ դուրս կգան 61կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը, 70կգ քաշայիններ Իշխան Պողոսյանը ու Վալտեր Մարգարյանը, 86կգ քաշայիններ Արման Մկրտչյանն ու Գևորգ Համբարձումյանը:

Ֆրանգուլյանի 1-ին մրցակիցը Սելիմ Կոզանն է Թուրքիայի, Իշխան Պողոսյանը կգոտեմարտի ռուս Խուսեյ Սույունչեւի հետ, Վալտեր Մարգարյանն էլ ռուս Արսեն Գուսբանովի, Գեւորգ Համբարձումյանի 1-ին մրցակիցը ռուս Վլադիսլավ Վալիեւն է, իսկ Արման Մկրտչյանինը՝ ռուսաստանցի Մուսլիմ Մագոմեդովը:

Հիշեցնենք, որ հաղթողներն ու մրցանակակիրները հետևյալ գումարային մրցանակները կստանան.

1ին տեղ՝ 20.000 ԱՄՆ դոլլար

2-րդ տեղ՝ 10.000 ԱՄՆ դոլլար

3-րդ տեղ՝ 5.000-ական ԱՄՆ դոլլար



sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված