CISM-2015. Կարեն Ասլանյանը՝ Համաշխարհային Բանակային Խաղերի արծաթե մեդալակիրCISM-2015. Կարեն Ասլանյանը՝ Համաշխարհային Բանակային Խաղերի արծաթե մեդալակիր

CISM-2015. Կարեն Ասլանյանը՝ Համաշխարհային Բանակային Խաղերի արծաթե մեդալակիր

10.10.15 12:18
CISM-2015. Կարեն Ասլանյանը՝ Համաշխարհային Բանակային Խաղերի արծաթե մեդալակիր

Հայ բանակային ըմբիշ, 66կգ քաշային Կարեն Ասլանյանը հարավկորեական Մունգյոնում աննցող Բանակային Համաշխարհային VI Խաղերի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում միավորներով պարտություն կրեց Խաղերի տանտեր կորեացի ըմբիշից:

Ասլանյանը պարտվեց 6:0 հաշվով ու նվաճեց Բանակային Համաշխարհային Խաղերի փոխչեմպիոնի կոչումը:

Մինչ այս Ասլանյանը 1/8 եզրափակչում 9:4 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Դենիս Դեմյանկովի նկատմամբ, 1/4 եզրափակչում՝ 11:2 հաշվով հաղթել էր լեհ Դևիդ Կարեշչինսկուն, իսկ կիսաեզրափակչում 10:9 հաշվով հաղթել էր եգիպտացի Հուսսեին Մոհամեդին:

Հիշեցնենք, որ Կարեն Ասլանյանը վաղը ավարտող Խաղերում մեր 15 մասնակիցներից վերջինն էր: Նախօրեին Հայաստանի հավաքականի համար 1-ին մեդալը նվաճել էր կրկին հունահռոմեական ոճի ըմբիշ, 80կգ քաշային Սարգիս Քոչարյանը՝ հաղթելով բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Այսպիսով, մեր թիմը Հայաստան կվերադառնա 1 բրոնզե ու 1 արծաթե մեդալով:


sport.slaq.am - Սպորտային Լրատվություն




 



 
Ամենաընթերցված